կարևոր
3505 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 11:35

Կասկածելի կովիդ. շոուն չստացվեց. «Հրապարակ»

Կասկածելի կովիդ. շոուն չստացվեց. «Հրապարակ»

Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը՝ որակելով այն կասկածելի․ գրում է «Հրապարակը»:

Երեկ վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։

«Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, և թեստավորվեց: Մի՞թե առանց որևէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է և դիմում բժիշկների»,-գրում է թերթը։

Ըստ լրատվամիջոցի՝ վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաև պատերազմից վերադարձածները:

«Հրապարակը» գրում է, որ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին կլրանա հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։