կարևոր
1432 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 11:07

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի միջոցառումը չի կայանա

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի միջոցառումը չի կայանա

Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է: Այս մասին հայտնում են 1lurer.am-ը։

«Լուրերի» տեղեկություններով՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Այս անձանց մեծ մասը մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: