կարևոր
934 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 10:01

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։