կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-25 23:07

Ի՞նչ անել եթե գործատուն պահանջում է ՊՇՌ թեստ հանձնել. Արա Զոհրաբյանը պարզաբանում է

Ի՞նչ անել եթե գործատուն պահանջում է ՊՇՌ թեստ հանձնել. Արա Զոհրաբյանը պարզաբանում է

«Ազատ կամք» նախաձեռնության անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը նշում է, որ եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք ստորև նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին:

Զոհրաբյանը գրում է.

«1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար

Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ (5.936.025.565 ՀՀ դրամ):

Հայաստանը 2021թ. ձեռք է բերել պատվաստանյութերի մոտ 3 միլիոն (3.142.690) դեղաչափ, այդ թվում՝ նվեր ստացած դեղաչափերը:

Այս փաստաթղթից հետևում է, որ պատվաստանյութերն անվճար չեն և Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացին (այդ թվում՝ չպատվաստված քաղաքացին) է վճարում պատվաստանյութերի համար:

Այս նույն տրամաբանության մեջ հարց է ծագում. Ինչու չի փոխհատուցվում ՊՇՌ հետազոտության ծախսը (հիշեցնեմ, որ ՊՇՌ հետազոտությունը նույնպես հանդիսանում է բժշկական միջամտություն և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել):

2. Եթե գործատուն ճնշումներ է գործադրում

Եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք ստորև նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին: Ձեր մոտ գտնվող երկրորդ օրինակի վրա գործատուն պետք է ստորագրի, հավաստելով, որ ստացել է (եթե կհրաժարվի, ապա կարող եք փոստով ուղարկել՝ անդորրագրով):

Գործատուի կողմից Ձեր նկատմամբ որևէ գործընթաց սկսելու դեպքում կապվեք «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի հետ (հեռախոս 010 440333)»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմնադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական են ճանաչվել առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի  եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր: