կարևոր
1501 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-25 22:17

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայում

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայում

Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող 44-օրյա պատերազմին վիրավորված տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում, այս մասին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան  էջում։ 

«Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել»,- նշված է հրապարակման մեջ:
Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, որոնք ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել:

Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ  կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն: