26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի շրջանում։
Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողություններին մասնակից կամավորական, պահեստազոր) աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: