ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, մի շարք ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան, հայտնել են, թե ինչու է Արմեն Սարգսյանն իր պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել արտերկրից:
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ: Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»,- նշել են նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությունը տարածել է հունվարի 23-ին։