կարևոր
1519 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-25 15:36

Այրվել են գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը

Այրվել են գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունվարի 22–ին, ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ։

Կայքի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը: