Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում խիստ վտանգավոր հայտարարություններ է արել։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է։ Փաշինյանն ասում է, թե ՀՀ որևէ իշխանություն երբեք կակսածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սա կարելի է վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում ենք ուղղված հայ ժողովրդի դեմ, առնվազն Փաշինյանը առերևույթ պետական հանցագործության, պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,-ասաց պատգամավորը։
Մինասյանը հիշեցրեց, որ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպվել է։
«Դեռևս 2011 թվականին Հայոց Ցեղասպանության պետական Հանձնաժողով է ստեղծվել, որի մեջ ներառված էին բոլոր բարձրաստիճան անձինք, և որն ընդունել է Հռչակագիր ՀՀ անունից: Պետական մակարդակով պահանջատիրությունը այստեղ ձևակերպված է...Երբ Փաշինյանը ցանկանում է պայքարը տեղափոխել սփյուռքի դաշտ, ուզում եմ հիշեցնել նաև Անկախության հռչակագիրը, ՍԴ համապատասխան որոշումը, և ասել, որ սա ՀՀ գործող իշխանության տեսակետն է, ապա դա հերթական հանցագործությունն է»,-ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։