Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հայտարարություններին, գրում է.
«Մինչև Նիկոլի հերթական մանիպուլյացիայից շոկի մեջ ընկնելը, թե. «Յաաաա, ոոոոնց, այսինքն մենք ճանաչե՞լ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ուղղակի հուշեմ. ոչ մի միջազգային փաստաթղթում, որը հիմք կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, Արցախը՝ որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք, ամրագրված չի եղել գոնե մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։
Հակառակ դեպքում բանակցություններ ուղղակի չէին լինի։
Մի կերեք ադրբեջանական քարոզչության կտերը, որոնք փորձում է ձեզ հրամցնել Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլը։
Հիշեք. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- արձանագրում է փորձագետը։