Հունվարի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ,՝
Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի ասֆալտբետոնե ծածկին ձյուն է: Կոտայքի, Հրազդանի ասֆալտբետոնե ծածկը բաց է:Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: