20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք եւ ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»:
Մեր հարցերի պատասխանները՝ առաջին բացահայտումներով, կհրապարակենք թերթի վաղվա համարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում