կարևոր
1321 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-25 12:03

Խորհրդարանում քննարկում են Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները

Հունվարի 25-ին ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: 

Նախագծով առաջարկվում է ամբողջովին փոխել դպրոցի կառավարման մոդելը։