18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Թուրքական նախապայմանների պաշտոնական ընդունումը. այսպես է գնահատում Փաշինյանի ասուլիսը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Հատուկ ճիգ գործադրելով՝ հետեւեցի Փաշինյանի ասուլիսին։ Տարատեսակ զառանցանքներին չեմ անդրադառնա։ Թերեւս այս ասուլիսի միակ նպատակը հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլի արդյունքների պաշտոնականացումն էր։ Արդյունքում, Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները՝
1. Արցախի հարց չկա, քանի որ վաղուց ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (սրիկայաբար բառախաղի է տրվում, ու ադրբեջանական փաստարկներն է գործի դնում)
2. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Սփյուռքի հարցն է ու Հայ Դատն է դրանով զբաղվում (ձեռքերն ազատեց այս պարտականությունից ու դադարեց համահայկական առաքելության մաս կազմել)
3. «Դե սահմաններն էլ Քոչարյանն է ճանաչել, ինքն ի՞նչ անի» մանկամիտ արդարացումը։
Թուրքական նախապայմանների կատարման ասուլիս էր, նոր կահավորված աշխատասենյակում»: