կարևոր
1357 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-24 22:54

Սայաթ Շիրինյանին վկայի կարգավիճակով հարցաքննության համար էին առևանգել

Սայաթ Շիրինյանին վկայի կարգավիճակով հարցաքննության համար էին առևանգել

Սայաթ Շիրինյանը բերման էր ենթարկվել՝ Մարտունիում ամիսներ առաջ գողացված սրճեփի գործով: Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել է, որ Շիրինյանը հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։

«Տանից դուրս եկա պատահական մեքենա կանգնեց, ավտոմատներով մի հատ շոու եղավ, պառկացրեցին գետնին և ձեռնաշղթաներով բերեցին էստեղ։ Հիմա ուզում եմ նշել Մարտունու ոստիկանության պետին տգետ, անմակարդակ․․․ նմանատիպ արժեհամակարգով ոստիկանություն մենք չենք թողել, դա Վահե Ղազարյանի դեմքն է (խմբագր.՝ խոսքը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին է)»,- Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո պատմեց  «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը։

«Պարզվեց, որ ես իբրև թե կասկածվում եմ գողության մեջ։ Ուղղակի ծիծաղելի է, Վահե Ղազարյանն էնքան տգետ ու անմակարդակա, որ գործ սարքել էլ չգիտի, Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփ գողանալն ո՞ւր»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին, վերջինիս գտնվելու վայրը պարզվել է միայն բերման ենթարկվելուց հետո 1,5 ժամ անց։ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Շիրինյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակում՝ գողության կասկածանքով։ Ոստիկանության գնդապետին մեղադրում են Մարտունիում սրճեփ գողանալու մեջ, նա բերման էր ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին և փոխանցվել նախաքննական մարմին։

Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնեց, որ 2021թ օգոստոսի 26֊ին Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղում գողացվել է սրճեփ սարք, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի վարույթը հետագայում կասեցվել է։ 2022թ հունվարի 24֊ին ոստիկանությունից օպերատիվ տվյալների վերաբերյալ գրություն են ներկայացրել ՔԿ, որ տվյալներ են ստացվել, որ հնարավոր է, որ սրճեփ սարքը գողացված լինի «Լեքսուս» մակնիշի համապատասխան պետհամարանիշի ավտոմեքենայով, որը պատկանում է Սայաթ Շիրինյանին։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով, իսկ անձնական խուզարկությամբ վերցված իրերի զննությունից հետո ազատ արձակվել։ Նշենք, որ վարույթ իրականացնող մարմինը հարցաքննության չի հրավիրել Շիրինյանին, այլ՝ անմիջապես բերման ենթարկել։ Նշված պայմաններում Շիրինյանին դիմակավորված բերման ենթարկելու գործողությունները, ըստ փաստաբանի, լկտիություն է։