կարևոր
2143 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-24 21:19

Որոտանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Որոտանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ որոնումներն այստեղ արդյունք չեն տվել:

Իսկ առավոտյան Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն: