13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Որոշումն ինքը՝ նախագահն է կայացնում ու կայացրել։ Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3,5 ժամ առաջ, իրենից։ Այս պահին ընթացող ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրի նախագահի հրաժարականին:
«Նա երեկ հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Ես փորձեցի հասկանալ՝ ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե արդեն կայացրել է։ Նա ասաց, որ կայացրել է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ի գիտություն է ընդունում հայտարարության մեջ նշված հրաժարականի դրդապատճառները, բայց և չի ցանկանում մեկնաբանել դրանք:
«Միակ դիտարկումն այն է, որ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքրոշումները հայտնի են եղել, ես ասել եմ, որ իմ դիրքորոշումը տարբերվում է նախագահի դիրքորոշումներից: 2018թ-ից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է նախագահ, ես ընտրվել եմ վարչապետ այդ ժամանակից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն չի եղել, համենայնդեպս՝ նախագահի լիազրությունների մասով»,-ասաց Փաշինյանը: