13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Yerevan.Today-ի տեղեկությամբ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել և տարել անհայտ ուղղությամբ։
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ տեղեկություն չունեն և խոստացել են կես ժամից ճշտել։
Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել է, որ մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը:
«Պարոն Շիրինյանի գտնվելու վայրի մասին մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեմ»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք,որ դեռևս 2020 թ.-ի դեկտեմբերին Սայաթ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար: Մեկ տարի անց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, բավարարել էր պաշտպանի միջնորդությունը, ըստ որի՝ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվել էր։