16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է: Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հակադարձում է այսօր Խորհրդարանում Քրիստինե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ինչի հետ ինքը համաձայն է:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է եւ ես պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուի նախընտրած յուրաքանչյուր ձեւաչափով նրան դեմ առ դեմ դա հիմնավորել»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Իսկ Հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթեց կալանավորված, գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Նոյեմբերին կայացած նորընտիր ավագանու նիստում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար:
Առուշ Առուշանյանը չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքը, պաշտպանները պնդում են, որ մեղադրանքի հիմքում որևէ փաստական ապացույց չկա, քրեական գործը շինծու է: