16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան,Ալիխանյան, Զառուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Կապուտիկյան, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան, Պռոշյան փողոցների, Արամի նրբանցքի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից թիվ 23 և թիվ 2-ից թիվ 50 բազմաբնակարան շենքերի, Վաղարշյան փողոցի թիվ 2,4 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1,3 բազմաբնակարան շենքերի, «Կոզեռն» թաղամասի, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը: