կարևոր
2152 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-23 21:02

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է ընտրվելու նոր նախագահը

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է ընտրվելու նոր նախագահը

Հանրապետության ախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: 

ՀՀ նախագահի պաշտոնի համար պահնջվող չափանիշներն են. թեկնածուի 40 տարին պետք է լրացած լինի, վերջին 6 տարում լինի միայն ՀՀ քաղաքացի, և վերջին 6 տարում մշտապես բնակվի ՀՀ–ում։

Նշենք, որ առաջին փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիվը, ներկայիս 107 պատգամավորի դեպքում, կազմում է 80,25 ձայն:

Ըստ Սահմանադրության, եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է նախագահի նոր ընտրություն` նույն փուլերով։

Երկրորդ փուլում արդեն ընտրված է համարվում ձայների երեք հինգերորդը ստացած թեկնածուն։

Երրորդ փուլին արդեն կարող է մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին:

Մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:  

Այսպես, Համաձայն ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի՝ 

 Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:

Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

6. Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Սահմանադրության 126-րդ հոդվածով է էլ սահմանված է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրության կարգը:

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։