կարևոր
1732 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-21 18:04

Իշխող խմբակցությունն ընտրեց իր թեկնածուներին

Իշխող խմբակցությունն ընտրեց իր թեկնածուներին

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությամբ 68 կողմ ձայնով ընտրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուներ Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանը։ 

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։ 

Գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ՀՌՀ նորընտիր անդամները երդում տվեցին խորհրդարանի ամբիոնից։