կարևոր
1570 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-21 17:57

Մամիջանայնը խոսեց Վահագն Ալեքսանյանին «պատժելու» գործիքակազմի մասին

Մամիջանայնը խոսեց Վահագն Ալեքսանյանին «պատժելու» գործիքակազմի մասին

Պարոն Մանուկյան, բոլորս գիտակցում ենք, որ Քաղաքացիական ակտիվ քայլ «ՔԱՔ» նախագծի շրջանակներում  իրականացրած ձեր պերֆորմանսները ցավոք շատ ավելի դիտում ունեն, քան ձեր բուն արվեստը, դա բոլորիս ողբերգությունն է։ Դիմելով ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միանալու է Հայաստան խմբակցության առաջարկին և ՀՌՀ թեկնածու է առաջադրելու Ռուբեն Հակոբյանին։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, Մամիջանյանը նշեց․

«Վահագն Ալեքսանյանն ասում էր՝ ինչպե՞ս անվանես այս լրագրողին, այն լրագրողին: Մի հարց էլ ես տամ, իսկ ինչպե՞ս անվանել այն ժամանակ լրագրող, ֆեյսբուքյան ակտիվիստ, հիմա պատգամավորներին, որոնք բանակում կռված, հաղթանակներ կերտած գեներալի վերաբերյալ հերյուրանքներ էին տարածում խարդավանքով, և խոսում Յուրի Խաչատուրովի, վիսկիի, բիլիարդի պատմության մասին:

Այդ մարդու ամբողջ կյանքը կապված էր Զինված ուժերի հետ: Ինչպե՞ս անվանել այն մարդկանց, որոնք մեր ազգաբնակչությանը կերակրում են Perfect TV-ով, ինչպես անվանել այդ կոնտենտը ստեղծողներին, դա ֆինանսավորողին։ Ինձ թվում է՝ Վահագն Ալեքսանյանը դրա պատասխանը գիտի:

Իսկ ի՞նչ անուն տալ Perfect TV-ով ազգաբնկաչությանը կերակրողներին ու դա ֆինանսավորողներին: Լրագրողական հանրույթի գործիքակազմն այդքան էլ մեծ չէ Վահագն Ալեքսանյանին «պատժելու» համար: Ես այսօր տեսա՝ մի քանի լրագրողներ նշել էին, որ այլևս հարցազրույց չեն վերցնելու Վահագն Ալեքսանյանից. դա միջոցներից մեկն է: Մեր խմբակցությունը պատրաստ է օրենքով սահմանված գործիքակազմն օգտագործել, որպեսզի Վահագն Ալեքսանյանի և հետագայում ոչ մի պատգամավորի մտքով չանցնի չորրորդ իշխանությանը նման պիտակավորումներ անել»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։