կարևոր
3466 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-21 16:44

Բուհերի կուսակցականացումը շարունակվում է. Ավինյանն ընտրվել է Հուգաբարձուների խորհրդի նախագահ

Բուհերի կուսակցականացումը շարունակվում է. Ավինյանն ընտրվել է Հուգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր՝  հունվարի 21-ին տեղի է ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստը։ Օրակարգում Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: 

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։

Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ:

Հիշեցնենք նաև, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ նոյեմբերին ընտրվել է նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, այն ժամանակ փոխվարչապետ, այժմ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Իսկ ԵՊՀ ռեկտոր ընտրվեց միակ թեկնածու ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: