13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ներառված է նրա ընտրության հարցը: Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
40-ամյա Գրիգորյանը 2009-ից եղել է Ազգային ժողովի նախ աշխատակազմի ղեկավարի, այնուհետև խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը։ 2018-ին եղել է փոխվարչապետի խորհրդականը, 2019-ին արդարադատության փոխնախարար է նշանակվել։
Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։