13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խմբագրական քաղաքականության իրավունք չունի: ԱԺ նիստը ինչպես է լուսաբանում հեռուստատեսությունը, հանձնաժողովն իրավունք չունի որոշել»,- ԱԺ-ում ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Հայ հասարակությանը թույրիմացության մեջ մի գցեք. երկու օր այստեղից լսելուց հետո մարդը մտածի՝ վաղվանից սերիալներն, անճաշակ հաղորդումներն արգելելու են, Հանրային հեռուստաընկերությունն առավոտից երեկո դասական երաժշտություն է հեռարձակելու կամ «Կենտրոն», «Երկիր մեդիա» ու մյուս հեռուստաընկերություններին պարտադրելու են գիտակակրթական, մշակութային հաղորդումներ հեռարձակել: Ոչ, ամեն հեռուստաընկերություն իր վրա վերցրել է պարտականություն, դրա շրջանակում գործում է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ մշակութային որակյալ հաղորդումների, կրթական ու գիտահանրամատչելի հաղորդումների պատվեր պետք է պետությունը տա, գումար հատկացնի, դա պետության խնդիրն է, սակայն երեք տարվա ընթացքում Հանրային հեռուստատեսությանը թողեցին գովազդ ցուցադրել, դարձրեցին կոմերցիոն:
«Նայեք բյուջեի կատարողականը, Հայաստանի կառավարությունը որևէ մշակութային հաղորդման զարգացման համար բյուջե հատկացրե՞լ է, թե՞ ոչ: Մարդկանց աչքին թոզ փչելու համար 3 տարի շարունակ մեկն իր գարաժում պանրի արտադրամաս է բացում, սարքում են բիզնեսի զարգացման խոշորագույն օրինակ: Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթը զարգացնելուն, դասական երաժշտությունը ժողովրդի մեջ քարոզելուն, արևմտահայերեն հաղորդումների համար, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը քարոզելուն, առավոտից գիշեր կառավարության քարոզչության համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այնուհետև նա խոսքն ուղղեց լրագրողներին.
«Սիրելի՛ գործընկերներ, Հայաստանում տևական ժամանակ է սկսվել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակվում են, ձեր նկատմամբ ամենավերջին բառերն են ասում: Սրա դեմը չառնելու դեպքում, նույն կերպ, ինչպես դատարանների շենքերն էին շրջափակում, ձեր խմբագրություներն են շրջափակելու, օրինակներն էլ կան»,- դիմելով լրագրողական համայնքին՝ այդ թվում նաև ԱԺ օթյակում նստած լրագրողներին՝ այս մասին ԱԺ ամբիոնից նշեց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մեկ-երկու անհանգստացնող հայտարարություններից բացի՝ որևէ քայլի չեք արել, կտրուկ գործողությունների չեք դիմում: Այսպես անհնար է շարունակել: Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությունը:
Որպես ԱԺ պատգամավոր՝ դիմելու եմ միջազգային կառույցներին, սա վտանգավոր ընթացք է մեր երկրում»,- ասաց պատգամավորը:
Դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ Գեղամ Մանուկյանը նշեց. «Հիշե՛ք, վաղը կարող է իշխանության չլինեք, վաղը իշխանության չլինելով՝ դուք էլ կարող է պաշտպանության կարիք ունենանք, հանուն բոլորի մի՛ թույլ տվեք այդ տեռորը»:
«Լրագրողական համայնք, դուք այսօր ուղղակի տեոռորի զոհ եք դառնում, չմբոստանաք դրա դեմ, շատ ավելի վատ է լինելու»,- զգուշացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: