16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սիսիան Պօղոսեանին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մեկ տարուց ավել ղեկավար չուներ: Վահան Քերոբյանի նախարարության ընթացքում ազատվեց նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Սիսիան Պօղոսեանը Կանադայի մարկետոլոգներից է: Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: 15 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում՝ Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում աշխատանքային գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:
2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։
Վերջին երկու տարիներն անց է կացրել Տորոնտոյում որպես անհատ ձեռնարկատեր եւ որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում