կարևոր
1252 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-21 10:01

Դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ. ձյուն և մերկասառույց է

Դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ. ձյուն և մերկասառույց է

Հունվարի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ ավտոճանապարհներին հետևյալ իրավիճակն է.

  • փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
  • Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։
  • Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
  • Սպիտակի ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար ձյուն է,
  • Սիսիանի ասֆալտբետոնե ծածկին ձյուն է,
  • Աբովյանի՝ Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է,
  • Ճամբարակի ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար ձյուն է,
  • Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է,
  • Անիի, Արթիկի, Աշոցքի ասֆալտբետոնե ծածկին ձյուն է,
  •  Եղեգնաձորի ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար ձյուն է,
  • Վանաձոր- Դիլիջան ասֆալտբետոնե ծածկին ձյուն է, ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։