կարևոր
1072 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-21 10:25

Խորհրդարանում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր շարունակում է իր աշխատանքը: Օրակարգային հարցերից են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի և ՄԻՊ ընտրությունները

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամիԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է երկու թեկնածուի՝ Հակոբ Հակոբյանին եւ Արթուր Մանուկյանին։ Երկուսն էլ ստացել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի աջակցությունը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 16:30-ին եւ կտեւի մինչեւ 17:30-ը: