կարևոր
1036 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 18:04

Պաշտոնական աղբյուրները լռում են. բերման է ենթարկվել քրեակատարողական հիվանդանոցի պետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտոնական աղբյուրները լռում են. բերման է ենթարկվել քրեակատարողական հիվանդանոցի պետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Բերման ենթարկելու պատճառը դեռ հայտնի չէ։ 

ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հաստատեցին, ոչ էլ՝ հերքեցին լուրը՝ նշելով, որ նման տեղեկության չունեն։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել են, որ իրենց վարույթում նման քրեական գործ չկա, իսկ ԱԱԾ լրատվական ծառայությունն ինչպես միշտ անհաղորդ է, և եթե նախկինում մերժում էին տեղեկությունների տրամադրումը՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, ապա արդեն տևական ժամանակ է՝ որևէ զանգի չեն պատասխանում։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե ինչ քրեական գործի շրջանակներում և ինչ կասկածանքով է բերման ենթարկվել կամ ձերբակալվել Արտակ Սարգսյանը, որտեղից, սակայն դեռևս չեն արձագանքել։ 

Միաժամանակ համացանցում արդեն հրապարակվել է Արտակ Սարգսյանին բերման ենթարկելու տեսագրությունը, որտեղ երևում է, որ Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ ծառայողների կողմից։