13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ադրբեջանը քաջատեղյակ է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ մեկնելու կանոններին, նրանք պետք է նախապես տեղեկացնեն այդ մասին ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի` Արցախ այցի և դրա վերաբերյալ Իլհամ Ալիևը սպառնալիքների մասին հարցին։
«Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները պետք է մեկնաբանեն Բաքվի եւ Փարիզի ներկայացուցիչները»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան հավատարիմ է «այդ տարածքներ այցելելու հիմնական մոտեցումներին» և հիշեցրել, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Բերձորի (Լաչինի) միջանցքի շփման գծի երկայնքով՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Սույն հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այցերի կարգ է սահմանել խաղաղապահ օպերացիայի իրականացման տարածք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային առաքելության կազմակերպությունների աշխատակիցների համար։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից է որոշվում խաղաղապահ գործողության տարածք այցելելու կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների և այլնի համար: Այդ կարգը լավ հայտնի է հայկական եւ ադրբեջանական կողմերին»,- պատասխանել է Զախարովան: