կարևոր
1384 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 17:31

Հանրությունը պետք է հնարավորինս տեղեկացված լինի իշխանության մոտեցումներին. Արայիկ Հարությունյան

Հանրությունը պետք է հնարավորինս տեղեկացված լինի իշխանության մոտեցումներին. Արայիկ Հարությունյան

Ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել հունվարի 19-ին իմ կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունից մի հատված, քանի որ հանրությունը պետք է հնարավորինս տեղեկացված լինի այն մոտեցումների ու քայլերի մասին, որոնք ունեն և ամենօրյա աշխատանքի միջոցով իրականացնում են իշխանությունները: Գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով իր ելույթը:

Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ են լինելու. Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:

«Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ լինելու են, ես դրան կանդրադառնամ մի քանի օրից, քաղաքական ուժերի հետ մենք կոնսուլտացիաներ ենք սկսել։ Վերահսկողական բաժիններում փորձելու ենք ներգավել այնպիսի մարդկանց, որոնք իշխանության մաս չեն կազմում, բայց ունեն մասնագիտական որակավորում և կարող են այդ բացը լրացնել։ Առաջին՝ ղեկավարը պետք է հարգանք վայելի տվյալ կոլեկտիվում, պետք է ընդունվի հանրության կողմից»,- ասաց նա։

Հարությունյանը հայտնել է, որ բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա:

«Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման ստուգումներով չի զբաղվել, բայց այսօր հանձնարարված է և արդեն հատուկ ուղղություն, վարչություն կամ բաժին ունեն։ Բայց այն պետք է մեծացնել։ Ինչո՞ւ, այսօր մեր 216 միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ ամեն մի լումա արդյունավետություն պիտի ունենա»,- ասել է Արայիկ Հարությունյանը։