կարևոր
1216 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 17:20

Արցախի դիտակետերում ռուս խաղաղապահները վարժանքներ են իրականացրել

Արցախի դիտակետերում ռուս խաղաղապահները վարժանքներ են իրականացրել

Ռուս խաղաղապահները Արցախի դիտակետերում վարժանքներ են անցկացրել։ Խաղաղապահ զորախմբի զինվորականները վարժանքներ են իրականացրել կրակակետերում՝ դիրքերը պաշտպանելու համար, հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։

«Քանի որ վերջին շրջանում կողմերի սահմանազատման գծում արտակարգ իրավիճակների դեպքերը հաճախակիացել են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականները վերապատրաստվում են ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառմամբ։ Խաղաղապահները նաև տարբերակներ են մշակում՝ դիրքերի վրա հարձակումը հետ մղելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը։

Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բոլոր դիտակետերը հագեցված են բլոկպոստային ամրացումներով, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմին բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա հսկողություն իրականացնելու համար: