կարևոր
1636 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-20 17:00

Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին. դեսպան

Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին. դեսպան

Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի առթիվ ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը տեսաուղերձ է հղել

«Այսօր նշում ենք 1992թ․ հունվարի 20-ին Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս ընթացքում մենք ամուր հիմքերի վրա հարաբերություններ ենք զարգացրել բազմաթիվ ոլորտներում: Մեր համագործակցությունը խարսխված է կարևոր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն: 

Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել Հայաստանի քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտների բարեփոխումներին։

Մենք աշխատել ենք միասին՝ դիմագրավելու այնպիսի գլոբալ մարտահրավերների, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը, խթանելու ավելի ամուր առևտրային կապերի հաստատումը, հաղթահարելու COVID-19-ի հետևանքները և կրթական ու մշակութային նախաձեռնությունների միջոցով խթանելու ժողովուրդների միջև կապերի սերտացումը:

Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հարթակ։ Մենք շարունակելու ենք մեր աջակցությունն առաջարկել Հայաստանին՝ հաջողակ ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ երկիր դառնալու իր ճանապարհին։

Կարծում եմ՝ հետագա 30 տարիների ընթացքում մեր երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի։ Եվ ես ակնկալում եմ իմ դերակատարումն ունենալ այդ գործընթացում»: