կարևոր
1405 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 14:15

Զինծառայողների արձակուրդ գնալու արգելքը հանվել է

Զինծառայողների արձակուրդ գնալու արգելքը հանվել է

Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում, կորոնավիրուսային հիվանդության աշնանային սրացումներով պայմանավորված, արգելվել էին արձակուրդների և այցելությունների գործընթացները։ Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում փոփոխություն կատարեց այդ կարգում:

«Մենք հիմա հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները։ Դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, պատվաստումներն ամբողջական անցնելու հանգամանքը։ Այս պայմանները պահպանելու արդյունքում ԶՈՒ զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենան տեսակցություններ», - նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով քրեակատարողական հիմնակրներում ևս կվերականգնեն այցելությունների գործընթացը՝ պահպանելով սահմանված կարգը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է.

«2. Քրեակատարողական հիմնարկներում արգելել տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) այն պայմաններում, եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը համապատասխան պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն՝ սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը չեն ստացել կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ պատվաստվելուց հետո չի լրացել 28 օրը (4 շաբաթ), իսկ մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո չի լրացել 14 օրը:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակումը չտարածել տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածների (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ»: