կարևոր
991 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 13:25

Ադրբեջանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

Ադրբեջանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 19-ին ներկայացրել է Ադրբեջանի առաջնահերթությունները՝ որպես ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահ։

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը ռոտացիայի է ենթարկվում տարեկան 3 անգամ։ Վերջին անգամ Ադրբեջանը նախագահել էր 2005 թվականին։

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, Ջեյհուն Բայրամովն հայտարարել է, որ անվերապահ հարգանքը ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում ամրագրված հիմնարար նորմերի, սկզբունքների եւ պարտավորությունների՝ սկսած Հելսինկյան եզրափակիչ ակտից, մասնավորապես՝ հարգանքը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ մնում են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հիմքը։

«Ադրբեջանը անդրդվելի է այս սկզբունքներին իր անվերապահ աջակցության մեջ եւ ելնում է այն ըմբռնումից, որ մեր ընդհանուր բարձրագույն ձգտումը պետք է լինի այդ սկզբունքների պաշտպանությունը եւ դրանց խստիվ պահպանման ապահովումը», - ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ անվտանգության եւս մեկ երկխոսություն կնվիրվի հետկոնֆլիկտային վերականգնման եւ խաղաղության կառուցման` հաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում քաղված դասերը: