16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ քիչ առաջ ստացվել է Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին եւ այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար»:
«Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով եւս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի»,- գրում է Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ 5 ամսից ավել գտնվելով կալանավայրում՝ պորֆեսորի առողջական վիճակը վատթարացել էր. որոշ ժամանակ նա գտնվում էր հիվանդանոցում, դատարանն էլ փորձագիտական հանձնաժողով պետք է ձևավորեր, որպեսզի Արմեն Չարչյանի առողջական վիճակը գնահատվեր և կալանքի հետ անհամատեղելի համարվեր:
2021թ.-ի դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո դատարանը որոշմամբ ազատ արձակվեց Արմեն Չարչյանը՝ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելով ստորագրությամբ չհեռանալը: