կարևոր
1840 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-20 11:21

Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի. Սարգսյան

Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի. Սարգսյան

ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամն էլ նույն կուսակցությունից են (դեսպանն այդ թվում):  Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը խոսում է ԱՄՆ-ում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հանդիպման մասին

«Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի: Փաստորեն Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի: Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր (Մենենդեզի հետ կապված պատմությունը վկա): Եթե նա իր տեղը զիջեր ԱԺ ցանկացած ընդդիմադիր գործչի, ապա դա շատ դրական և ադեկվատ կընդունվեր Կոնգրեսի ղեկավարության կողմից՝ որպես հավատարմություն բազմակուսակցական համակարգին և ժողովրդավարությանը:

Էլ չեմ ասում, որ դեսպանը կարող էր բանակցել 4-րդ մասնակցի համար, կամ նստել երկրորդ շարքում»:

Ինչու՞ չի կարելի մի փոքր դիվանագետ, հեռատես ու խորաթափանց լինել»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Պատվիրակության կազմում նախապես ընդգրկված էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն վերջին պահին նա չեղարկել էր իր մեկնումը՝ հայտնելով, որ գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի, և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: