կարևոր
982 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 10:32

Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

«Հրապարակ»-ը հայտնում է, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Մամիկոն Ասլանյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն վերադաս ատյանում։

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն օրերս օրենսդրական հիմնավորումներով փաստել էր, որ Կառավարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ընտրված և կալանավորված անդամների մասնակցությունն այդ ավագանիների առաջին նիստերին: