կարևոր
1132 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 23:17

Ոչ մի հոդաբաշխ պատասխան․․․

Որպեսզի հասկանաք, թե ինչ մասնագիտական գիտելիքներ ունի մեր էկոնոմիկայի նախարարը, ով պատասխանատու է մեր գյուղատնտեսության համար, խնդրում եմ մի քանի րոպե տրամադրել և դիտել մեր այսօրվա հարց ու պատասխանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կրկին մանրամասնում է այսօրվա իր հարցի նպատակը և նախարարի պատասխանը.

«Ես հարցնում եմ, թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում աջակցել գյուղացիներին, ովքեր կանգնել են անելանելի դրության առաջ՝ պարարտանյութի թանկացման պատճառով։ Մարդը չի հասկանում, որ գյուղացիներն արդեն աշնանացանը կատարել են, սերմը հողի մեջ է։ Ցանելու համար սերմացու են գնել, դիզելային վառելիք, վճարել են նախացանքսային աշխատանքների ու ցանելու համար։ Հիմա, եթե չկարողանան պարարտանյութ գնել, ոչ միայն կկորցնեն ակնկալվող բերքը, այլև չեն կարողանա ետ բերլ արդեն կատարած ծախսերը կամ մարել սերմացուի ու վառելիքի ձեռքբերման համար վերցրած վարկերը։ Ազոտական պարարտանյութն առավել քան երեք անգամ թանկել է։ Գյուղացիներն այդքան կանխիկ չունեն, ոչ էլ կարող են վարկ վերցնել։ Վիճակն օրհասական է։ Հարցնում եմ, թե ինչու են դադարեցրել սուբսիդավորման կամ այլ եղանակով հացահատիկ մշակողներին օգնության ծրագրերը։

Նախարարը պատասխանում է, որ իրենք փոձում են այլ տեղերից, օրինակ՝ Թուրքմենստանից էժան պարարտանյութ ձեռք բերել։ Ասում եմ՝ հիմա, հենց հիմա է պետք։ Պատասխանում է, որ ագրարային համալսարանի հետ ինչ որ ուսումնասիրություն են անում։ Ձեռքի հետ էլ պատմում է, որ ինտենսիվ այգիներ են հիմնվել։ Լավ են արել, որ հիմնվել են, բայց գյուղացուն ինչպե՞ս են օգնելու։ Ոչ մի հոդաբաշխ պատասխան․․․»,-գրում է Արթուր Խաչատրյանը: