կարևոր
1246 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 20:18

Վարանդայում այսօր շարունակվել են որոնողական աշխատանքները

Վարանդայում այսօր շարունակվել են որոնողական աշխատանքները

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Երեկ աշխատանքներն ընթացել են Ջրականում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: