13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
«Խոստումները, որ գազի սակագինը, նույնիսկ բնակիչների համար, պետք է նվազի չկատարվեցին»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հարց ուղղելով կառավարության ներկայացուցչին։
«Գազի սակագինն աննախադեպ բարձրանում է սոցիալապես անապահով սպառողների համար, հայտով նախատեսված է այն 100 դրամից 33 %-ով բարձրացնել, որը կոմունալ ծախսերի ավելացում է և իրապես բերելու է նոր գնաճային ալիքի առաջանցիկ գնաճի ֆոնին»,- հայտարարեց Թադևոս Ավետիսյանը և նկատեց, որ նման զարգացումների դեպքում 2022 թվականի բյուջեում նպաստների և աջակցությունների ավելացում չի նախատեսված: Նկատելով, որ գազի սակագները բարձրացնելու բանակցություններն ապարդյուն են անցել և բյուջեի քննարկումների ժամանակ էլ պարզ չէր, թե գազի սակագինը բարձրանալու է, թե ոչ՝ պատգամավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հարցրեց, թե որպես ոլորտի պատասխանատու, ի՞նչ է նախաձեռնել խնդիրը մեղմելու համար:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքն առայժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտի մասին, որտեղ գինը գնահատվում է կալորիականությունից ելնելով, և պնդեց, որ դոգմատիկ չէ, որ այն ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է:
«Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ առնվազն տրված խոստումների ֆոնին է ինքը կարծիք հայտնուն, ըստ որի՝ գազի սակագինը չպետք է բարձրանար և փորձեց ճշտել, թե անապահով խավի համար գազի գինը չբարձրանալու մասին Գրիգորյանի հայտարարությունն արդյոք խոստո՞ւմ է, թե ոչ, քանի որ հայտի մեջ այլ բան է գրված:
Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այն խոստում է:
Պատգամավորը նկատեց, որ եթե այդպես է՝ միևնույնն է 25 % ավելանալու են տնտեսվարողներին և ԱԳԼՃԿ-ներին տրվրող գազի գինը, որը գնաճային գործոն է և այդ ռիսկերը նախատեված չեն բյուջեի գնաճի ցուցանիշների մեջ: «Կառավարությունը ինչ է ձեռնարկում այն մեղմելու համար, քանի որ Հայաստանում աղքատության ֆոնը բարձրանում է նաև գնաճի հաշվին»,-հարցրեց Թադևոս Ավետիսյանը:
Փոխվարչապետը չբացառեց, որ կբարձրանան ապրանքների գները, բայց շեշտեց, որ շատ ավելի կբարձրանան այն երկներում, որտեղ 4 անգամ են բարձանում գազի գները: