13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Շիրակի և այլ մարզերից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին են դիմել մի շարք ֆերմերներ և մահոգություն հայտնել, որ գներեն այնքան են բարձրացել, որ հացահատիկի արտադրությունն անգամ անհնար է դարձել, նույնիսկ վարկ չեն կարողանում վերցնել, քանի որ իրենց վարկունակությունն է կասկածի տակ դրվում։
Այս և գյուղատնտեսական քաղաքականությանն առնչվող այլ հարցեր պատգամավորը բարձրացրեց ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանում՝ հարցնելով, թե կառավարությունն ինչպե՞ս է աջակցելու այդ մարդկանց:
«Ազոտական պարարտանյութը 6500 դրամից հասել է համարյա 20000 դրամ, թանկացել են գարու, ցորենի, կարտոֆիլի սերմացուի, դիզելային վառելիքի գները»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և նկատեց, որ ժամանակին կառավարությունը դրանք սուբսիդավորում էր, հիմա՝ ոչ: Պատգամավորը հարցրեց, թե երբ գործադիրը սուբսիդավորումը հանել է, ինչպե՞ս է պատկերացնում գյուղատնտեսության ապագան, այն դեպքում, երբ գյուղացիներն այդ ամենը գնում են վարկով, և նրանց վարկունակությունը կասկածի տակ է դրվում թանկացումների պատճառով:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ պատգամավորի բարձրացրած հարցերը կան և էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է դրանցով:
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ մի քանի ամսից սկսվելու է ցանքը, կառավարությունը ի՞նչ է առաջարկում նրանց օգնելու համար և նկատեց, որ եթե սերմերը թանկացել են, ապա վաղը թանկանալու է հացը և այլ գյուղմթերքներ: «Այսօրվա պրոցեսի մասին եմ բարձրաձայնում, ոչ թե կա ապագա՝ լուսավոր»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: