կարևոր
1585 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-19 18:15

Դանիբեկյանը մերժեց պաշտպանների երկու միջնորդությունն էլ

Դանիբեկյանը մերժեց պաշտպանների երկու միջնորդությունն էլ

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբանների երկու միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նախկին և ներկա պաշտպանների միջնորդությունները։ 

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր կասեցնել ԵԴ/0253/01/19 գործով վարույթը և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ դիմել ՍԴ։ Գեւորգյանի նախկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեկ միջնորդությունը վերաբերում էր Արմեն Գեւորգյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելուն, քանի որ նա անձեռնմխելիություն է ստացել քրեական հետապնդումը սկսելուց հետո․ այս հարցը Սահմանադրական դատարանի մեկ այլ դիմումով քննարկվել է, սակայն ստեղծված հանգամանքներում առկա է հակասություն դատական նիստերին մասնակցելու եւ նրա պատգամավորական գործունեության միջեւ։

Գեւորգյանի ներկայիս փաստաբան Լուսինե Սահակյանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր ԵԽԽՎ կանոնակարգով սահմանված պատգամավորական անձեռնմխելիության ճանաչմանը եւ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը։ Պակաս կարեւոր չէ նաեւ վերջին հանգամանքը, քանի որ դատարանը համառորեն թույլ չի տալիս Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նիստին։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 13։00-ին։