կարևոր
817 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 16:05

Լևոն Յոլյանը հրաժարական է տվել

Լևոն Յոլյանը հրաժարական է տվել

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։ Նշենք, որ նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. ապրիլի 9-ին։

Լեւոն Յոլյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով:

««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն` տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը:

Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։

Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում։

Իմ պաշտոնավարման ընթացքում պալատը գործել է պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ, որդեգրել է քաղաքական չեզոքություն, ոչ բարձրակոչ և ոչ էլ աղմկալի հայտարարությունների քաղաքականություն:

Արել եմ ամեն հնարավորը, որպեսզի պալատում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց և ազնիվ մասնագետներ։ Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։

Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին»։ 

Հիշեցնենք` Յոլյանի հրաժարականի մասին լուրեր էին պտտվում նաև 2019 թվականին։ Ազգային ժողովում նա ասել էր, որ կառչած չէ այդ գործին, երբ համարի, որ արդեն անելիք չունի, հրաժարական կտա։