13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ն: Գործարքն այսօրվա նիստում հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է (որը պատկանում է «Տաշիր» ընկերությանը) և Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը։: SputnikՀաայստանի հաղորդմամբ՝ «Ռոստելեկոմը» հայաստանյան բիզնեսը վաճառել է «Տաշիրին», գործարքը կնքվել է Կիպրոսում գրանցված օֆշորների միջոցով։
ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa«–ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։
«GNC Alfa» ընկերությունը 2012 թվականին գնել էր ռուսական «Ռոստելեկոմ» հոլդինգը «Filor Ventures Ltd» օֆշորային ընկերության միջոցով։ «Տաշիրը» այն գնել է մեկ այլ օֆշորային ընկերության` «Molitro Holdings Ltd»–ի միջոցով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետական անվտանգության մարմիններից եզրակացություն է ստացել, որ օֆշորային ընկերությունների մասնակցությունը չի հակասում երկրի շահերին:
Գործարքի չափը չի հրապարակվում, ըստ ռուսական ԶԼՄ-ների` «GNC Alfa»-ի նախնական գինը 25 մլն դոլար է գնահատվել։