կարևոր
2671 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-19 14:04

Ստեփանակերտի մոտ հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ

Ստեփանակերտի մոտ հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ: Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Սակրավորական խմբերը դեպքի վայր են մեկնել «Կրկժան» թաղամասի բնակչի ահազանգից հետո։

«Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում: