13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրելու ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի թիվ ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, Սահմանադրական դատարանը կքննի բանավոր ընթացակարգով` 2022 թվականի հունվարի 25-ին, ժամը 11.00-ին:
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի օգոստոսին ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։
ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: