կարևոր
1282 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 12:10

Կարծում եք զուգադիպությու՞ն է. մեկ էլ ադրբեջանական մամուլում էին ծանր տարել Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը

Կարծում եք զուգադիպությու՞ն է. մեկ էլ ադրբեջանական մամուլում էին ծանր տարել Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․

«Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ-ական ուսապարկ Վաղարշակ Հարությունյանն ասում է, թե նրա այդ հայտարարությունից «դավաճանության հոտ է գալիս»։

Մեկ էլ ադրբեջանական մամուլում էին ծանր տարել հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացի դեմ ընդդիմադիր մի շարք գործիչների, բայց հատկապես նույն Ի.Սաղաթելյանի, խորհրդարանում երեկ արված հայտարարությունները։

Կարծում եք զուգադիպությու՞ն է։

Հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումներն ու այդ թեմայով՝ կարծում եմ շատ վաղուց արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները մեր երկրի օրակարգի հիմնական ու ամենակարևոր հարցերից են։

Անցած երկու օրերի ընթացքում իշխանական պատգամավորները շատ լավ «ջրեցին» այդ խնդրի բովանդակային քննարկման բոլոր հնարավորությունները։ Հետևելով իրենց առաջնորդի օրինակին՝ իրենք իրենց գժի տեղ դնելով այդ հարցը «սղցրին», գնացին։

Բայց դա անթույլատրելի է։ Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը օր առաջ տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։

Կարծում եմ՝ հարցուպատասխանը լավ առիթ է թեման նորից քաղաքական օրակարգ վերադարձնելու համար։ Կրկնում եմ՝ սա մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն է այս պահին»։

Կինոռեժիսոր, սցենարիստ, 44֊օրյային Շուշիի ինքնապաշտպանության թեժ մարտերի մասնակից Տիգրան Նալչաջյանն էլ գրել է.

«Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ֊ում ունեցած ճեպազրույցից մի հատված, որտեղ քաղաքական գործիչը հայտարարում է Հադրութի և Շուշիի, հայոց պատմական հայրենիքի ազատագրման անհրաժեշտության մասին։

Լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջի տվյալ հրապարակման տակ մի շարք օգտատերեր արձագանքել են ծիծաղի նշաններով։ (Վերջիններիս ֆեյսբուքյան վարքագիծն ուսումնասիրելիս պարզորոշ դառնում, որ նրանք Փաշինյանի ավազակապետության աջակիցներն են և իշխանական սնուցմամբ գոյատևող կեղծ օգտատերերը)։

Ի պատասխան դրա՝ կինոռեժիսոր, սցենարիստ, 44֊օրյային Շուշիի ինքնապաշտպանության թեժ մարտերի մասնակից Տիգրան Նալչաջյանը գրել է. «Անկախ նրանից՝ Իշխանին կամ իր թիմին համակրում եք, թե չէ, բայց էս արտահայտվող մտքին մենակ թուրքը կարա ծիծաղող սմայլիկ դնի։ Շուշին ու Հադրութը հետ ենք բերելու, ու մեկը հենց ես մասնակցելու եմ այդ օպերացիային»։

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանի նշյալ հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական զլմ֊ների և հանրության շրջանում, ինչպես նաև Փաշինյանի հայրենավաճառ իշխանության և նրան հարող շրջանակներում»։