13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Երևանում անցկացվում է բողոքի ակցիա՝ ԱՄՆ մեկնելու համար: Panorama.am-ը մանրաամսներ է ներկայացնում Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցող ակցիայից:
Ծովակալ Իսակովի արձանի մոտից այսօր մեկնարկել է DV-2022 Հայաստանյան Գրին Քարտի շահառուների բողոքի ակցիան:
Նրանք նշում են՝ արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները:
Նրանք դուրս են եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով։
Ի դեպ, նրանք ծածկում էին դեմքերը, հրաժարվում խոսել լրագրողների հետ։